«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնն ընթրեց Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հետ (ֆոտո/վիդեո)

23:02   27 մայիսի, 2018

«Աստված օրհնի Հայաստանը»,- քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ «Նոյան տուն» ռեստորանում ընթրելուց հետո ասաց Էլթոն Ջոնը, որին ռեստորանի մուտքի մոտ սպասում էին երկրպագուները:

Նա ձեռքով բարեւեց մի փոքրիկ տղայի, ապա հավաքվածներին հարցրեց՝ «Ինչպե՞ս եք»:

NEWS.am STYLE-ի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանն Էլթոն Ջոնի համար, բրիտանացի երաժիշտը պատասխանեց.

«Ֆանտաստիկ: Աստված օրհնի Հայաստանը»:

Էլթոն Ջոնից հետո ռեստորանից դուրս եկան ՀՀ նախագահը, ապա Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ:

Մեր հարցին, թե ինչի մասին են զրուցել Էլթոն Ջոնի հետ, վարչապետը պատասխանեց՝ «Դեսից-դենից»:

Ռեստորանի մենեջերն էլ հավելեց, որ Էլթոն Ջոնը համտեսել է ֆրանսիական խոհանոցի ուտեստներ եւ շատ է հավանել:

Ի դեպ, այսօր գիշերը Էլթոն Ջոնը կմեկնի Կիեւ:

Լիանա Խուդոյան, Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Դավիթ Խուդավերդյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE