«Մեկ չարակամը չի կարող կանգնեցնել այն սերը, որն այսօր զգացինք Հայաստանում». Էլթոն Ջոն

00:10   28 մայիսի, 2018

Էլթոն Ջոնն անդրադարձել է իր Հայաստան այցին: Instagram-ի իր էջում բրիտանացի երաժշիտը Հայաստանի դրոշի լուսանկարն է հրապարակել եւ գրել.

«Մեկ չարակամը չի կարող կանգնեցնել այն սերը, որն այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա՝ հավանաբար նկատի ունենալով սոցցանցերում որոշ սուր մեկնաբանություններ՝ կապված իր սեռական կողմնորոշման հետ:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Երեւան է ժամանել իր ամուսնու՝ Դեւիդ Ֆուրնիշի հետ: Այսօր գիշերը նրանք կմեկնեն Կիեւ: 

Ի դեպ, այսօր երեկոյան Էլթոն Ջոնն ընթրել է Նիկոլ Փաշինյանի հետ:

«Աստված օրհնի Հայաստանը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ «Նոյան տուն» ռեստորանում ընթրելուց հետո ասաց Էլթոն Ջոնը, որին ռեստորանի մուտքի մոտ սպասում էին երկրպագուները:



© NEWS.am STYLE