Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է Օլգա Բուզովային՝ դարձնելով նրան այլմոլորակային

11:15   28 մայիսի, 2018

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է սկանդալային հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովայի լուսանկարները: Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը պատմել է, որ Օլյայի կերպարի հեղինակն ինքն է, որ 15-20 րոպե ժամանակ է ունեցել, որպեսզի նրան դարձնի այլմոլորակային: Գոհարը խոսել է նաեւ մարդկանց նախանձի ու ատելության մասին:

Նա գրել է.«Այսօր ես սուպեր առաջադրանք ունեի՝ 15-20 րոպեում ամբողջովին փոխել Օլգա Բուզովայի կերպարը եւ նրան դարձնել այլմոլորակային, ով եկել է, որպեսզի գրավի մեր սրտերը: Գիտեք, ովքեր անձնապես ծանոթ չեն՝ Օլյային ատում են նրան… Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու) Երբ մարդն ապրում ու զբաղվում նրանով, ինչ նրան դուր է գալիս եւ հաճույք է ստանում կյանքից: Եթե մարդը կամ նրա արվեստը քեզ դուր չի գալիս, ապա մի հետեւիր իրեն) ճի՞շտ է))))

Առաջ ես մտածում էի, որ ատելությանն արժանանում են… Սակայն, ինչքան ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ մարդկանց ատելության գլխավոր շարժիչը՝ քո հաջողությունն է! Եվ, գրողը տանի, ինչքան վերեւ լինես բոլոր հիթ շքերթներում, այնքան ավելի շատ մարդ քո մեջ փնտրում է թերություններ եւ ատում է քեզ հենց այնպես, գոնե նրա համար, որ դու հարուստ ես, հայտնի կամ հանրահայտ! Երբ Օլյան ուղարկեց իր զգեստի լուսանկարը, որ ես մտածեմ դիմահարդարման մասին, ես ոչ մի վայրկյան չզարմացա եւ անմիջապես սկսեցի մտածել, թե ինչն ինչպես պետք է լինի… Այստեղ է ողջ էֆեկտիվությունը, էպատաժային լինելն ու ֆուրոր անելը, իսկ ես կարծում եմ, որ դա նույնպես պետք է կարողանալ))) Նա այնպիսին է, ինչպիսին կա))) Նա լավն է եւ շատ բարի ու Աստված տա այն ամենն ինչ նա մտածել է անմիջապես իրականանա, նա հիանալի է, այնպես չէ՞»:

 



© NEWS.am STYLE