Լիլիթ Կարապետյանի առանց դիմահարդարման նոր լուսանկարը

12:04   28 մայիսի, 2018

43-ամյա երգչուհի Լիլիթ Կարապետյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման: Իր հրապարակած լուսանկարին կից Լիլիթ կարապետյանը բարի ու գեղեցիկ օր է մաղթել: Նա գրել է. «Բարի, գեղեցիկ, սիրառատ օր եմ մաղթում բոլորիս»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Համաժողովրդական շարժմանը Լիլիթ Կարապետյանը դիմել էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին:

Երգչուհին գրել էր. «Պարոն Սերժ Սարգսյան, այսքան լարված, պայթյունավտանգ իրավիճակ երբևիցե չի եղել։ Ես, որպես քաղաքացի, որպես մայր, խնդրում եմ ձեզ, կյանքում մեկ անգամ կայացնել այնպիսի որոշում (թեկուզ ձեր կամքին հակառակ), որը կլինի հօգուտ ժողովրդի, այն ժողովրդի, որը շատ է տառապել, բայց իր հերոսական կամքի շնորհիվ դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը։ Այս ժողովուրդը արժանի է միայն բարեկեցիկ կյանքի»։

 



© NEWS.am STYLE