Ժաննա Բուտուլյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

15:05   28 մայիսի, 2018

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում 30-ամյա դերասանուհին իր հետևորդներին ներկայացել է լողազգեստով: Հրապարակված լուսանկարին կից սերիալային դերասանուհին նշելով ամառային եւ սիրտ խորհրդանիշերը՝ գրել է. «Սեզոն»:

Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա դերասանուհին իր հետևորդներին ներկայացել էր ամառային ոճային լուքով: Իր հրապարակած լուսանկարում նա կրում էր կարմիր վերնազգեստ եւ ջինսե տաբատ: Հրապարակված լուսանկարին սերիալային դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:

Ավելի վաղ Ժաննան հրապարակել էր քրոջ՝ Ջուլիետայի լուսանկարը եւ շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Շնորհավոր ծնունդդ, գանձս, կատուիկ», - գրել էր Ժաննան:

 



© NEWS.am STYLE