Պրեմիերա. Լենա Ղազարյան - «Մարտիկի պար»

13:24   28 մայիսի, 2018

Լենա Ղազարյանն այսօր՝ մայիսի 28-ին, ներկայացրել  իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Մարտիկի պար» երգի հիման վրա:

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է, երգի հեղինակը՝ Տիգրան Աթայանը:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել էր, որ տեսահոլովակը նկարահանել են Հաղթանակի զբոսայգում եւ հավելել, որ երգն իր համար ունի հատուկ նշանակություն եւ պատահական չէ, որ պրեմիերան նախատեսված էր հենց այսօր՝ առաջին հանրապետության օրը.

«Այն նվիրված է մեր զինվորներին, մեր հերոսներին, ովքեր պետք է միշտ իրենց պարով հաղթանակ տանեն»,-նշել էր նա:



© NEWS.am STYLE