Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը շքեղ շինության ֆոնին

20:01   28 մայիսի, 2018

Հայ-միլիոնատեր Դեն Բիլզերյանը, հնարավոր է ձեռք է բերել նոր առանձնատուն: Ի դեպ, մոդերն ոճի: «Պոկերի արքան» Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել առանձնատան ֆոնին:

«Այս տունն իմ առնանդամը մե՞ծ է ցույց տալիս», - մեկնաբանել է իր տեղադրած լուսանկարը Դենը:

«Պոկերի արքան» իրականում  հաջողակ գործարար է։ Բոլորովին վերջերս Դենը մտադրվել էր  մարիխուանայի արտադրության  համաշխարհային ապրանաքանիշ ստեղծել, և արտադրել այնտեղ, որտեղ, բնականաբար, այն օրինական է։

Երկու ամսում հայ միլիոնատիրոջ արտադրանքը հայտնվել է ԱՄՆ հինգ նահանգներում։

Բիլզերյանն իր Instagram-ում այս թեմայով նոր լուսանկար է հրապարակել։

«Լավագույն աշխատանքը, որը ես երբևէ ունեցել եմ»,- մակագրել է լուսանկարը միլիոնատերը։



© NEWS.am STYLE