«Այժմ Հայաստանում տեղի են ունենում ոգեշնչող փոփոխություններ». Էլթոն Ջոն

16:08   28 մայիսի, 2018

Հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել:

«Մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանի կողմից հրավիրված լինելը: Բազում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունենում այդ հիանալի երկրում: Շնորհակալություն բոլորին, ովքեր արեցին այնպես, որ ես ու Դեւվիդը մեզ լավ զգանք», - մեկնաբանել է լուսանկարը Էլթոն Ջոնը:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ հանգստյան օրերին ժամանել էր Հայաստան: 71-ամյա երգիչը Հայաստան էր ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Մեկնելուց առաջ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ, ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի, նրա տիկնոջ ընկերակցությամբ ընթրել են «Նոյան տուն» ռեստորանում:



© NEWS.am STYLE