«Հայաստան կատարած մեր բարեգործական այցի ժամանակ հանդիպեցինք իրապես ոգեշնչված մարդկանց». Էլթոն Ջոն

16:44   28 մայիսի, 2018

Էլթոն Ջոնը մեկնեց Հայաստանից, սակայն, ըստ երեւույթին, այնքան է տպավորված, որ մեկը մյուսի հետեւից Հայաստան կատարած այցից լուսանկարներ է հրապարակում: Եվ այսպես, 71-ամյա երգիչն Instagram-ի իր էջում սկզբում տեղադրեց ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի հետ լուսանկար:

Իսկ քիչ ավելի ուշ, նա հրապարակեց այս լուսանկարը:

«Հայաստան կատարած բարեգործական այցի ժամանակ մենք հանդիպեցինք իրապես ոգեշնչված մարդկանց: Ահա New Generation-ի թիմը: Նրանք խիզախորեն ստեղծում են անանուն ցանց, որը թույլ է տալիս ԼԳՏԲ ներկայացուցիչների համար հասանելի է դարձնում ՁԻԱՀ-ի թեստն եւ բուժումը» - գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ հանգստյան օրերին ժամանել էր Հայաստան: 71-ամյա երգիչը Հայաստան էր ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Մեկնելուց առաջ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ, ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի, նրա տիկնոջ ընկերակցությամբ ընթրել են «Նոյան տուն» ռեստորանում:



© NEWS.am STYLE