Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի եւ դստեր հետ լուսանկար է հրապարակել

18:37   28 մայիսի, 2018

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում Սերենա Ուիլյամսի եւ դստեր՝ Օլիմպիայի հետ լուսանկար է հրապարակել։

«Մենք կրկին այցելել ենք կենդանաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել մեր առաջին հանդիպումը: Արդեն 3-րդ անգամն է եւ մենք դեմ չենք», - մեկնաբանել է լուսանկարն Ալեքսիսը:

Ավելի վաղ Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Սերենա Ուիլյամսի հետ։

«Գիշերային ժամադրություն», - մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Ինչպես գիտեք՝ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հրավիրված էին արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին, որը կայացել է մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում, որին հետևում էր ամբողջ աշխարհը։

Ալեքսիսն ու Սերենան շատ նրբագեղ տեսք ունեին, զույգը նաև ներկա է գտնվել պսակադրությանը հաջորդած հարսանեկան հավաքույթին, որի ժամանակ Ալեքսիսը սև սմոքինգով էր, իսկ Սերենան՝ Valentino ապրանքանիշի անսամբլով։



© NEWS.am STYLE