Մոսկվայում՝ համերգի ժամանակ, Ջոնի Դեպի վրա ներքնազգեստներ են նետել

11:12   29 մայիսի, 2018

Հայտնի դերասան Ջոնի Դեպը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Aerosmith խմբի կիթառահար Էլիս Կուպերի հետ։ Նրանք միասին ստեղծել են Hollywood Vampires խումբը ու շրջում են ամբողջ աշխարհում՝ համերգներով՝ կատարելով Դեւիդ Բոուիի, The Doors, The Who, Pink Floyd, Led Zeppelin խմբերի, Ջիմի Հենդրիքսի ու համաշխարհային ռոք երաժշտության մյուս հսկաների երգերը։

A post shared by Alice Sanliss (@_lunaman_) on

Երկուշաբթի՝ մայիսի 28-ին, «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում Hollywood Vampires խումբն է ելույթ ունեցել։ «ԿՊ»-ի փոխանցմամբ՝ խումբն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ աղջիկներն էկստազի մեջ սկսել են Դեպի վրա նետել իրենց ներքնազգեստները։ Որոշ երկրպագուհիներ այնքան են բորբոքվել, որ սկսել են հանել իրենց կրծկալներն ու նետել բեմի վրա։ Իրեն չկորցնելով՝ նա բարձրացրել է «հուշանվերները», դրանցից մեկը ամրացրել իր կիթառին, եւս մեկն էլ կախել բարձրախոսի ձողից։



© NEWS.am STYLE