Բլոգ Լի. Ինչպես Երեւանում տոնեցին Առաջին Հանրապետության 100-ամյակը

20:06   29 մայիսի, 2018

Ես Լիանան եմ եւ ես շարունակում եմ NEWS.am STYLE կայքում վարել իմ բլոգը: Երեկ՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում էր Առաջին Հանրապետության 100-ամյակը:

Այսպիսի տոներին Երեւանն էլ ավելի է գունավորվում ու լցվում ամենատարբեր երկրների եւ ազգերի ներկայացուցիչներով:

Մարդիկ ամբողջովին վայելում էին տոնական հրաշալի մթնոլորտը, իսկ ահա երեկոյան տեղի ունեցավ համերգ, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ որտեղ ելույթ ունեցան հայ աստղերը՝ Սիրուշոն, Սեւակ Խանաղյանը, Էլեն Սեգերան, Գոռ Սուջյանը, Ներսիկ Իսպիրյանը, Ռազմիկ Ամյանը, Արտո Թունջբոյաջյանը (մեր կայքը մանրամասն նկարագրել եւ լուսանաբանել է համերգը եւ հարցազրույց է անցկացրել Սիրուշոյի հետ, այդ իսկ պատճառով, ես միայն կիսվեցի իմ տպավորություններով՝ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել մինչեւ տոնական համերգը):

 

 

 Հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինիավսկի

 



© NEWS.am STYLE