Ինչպես պահպանել կառուցվածքը հղիությունից հետո. Խորհուրդներ երիտասարդ մայրերին

14:14   10 հոկտեմբերի, 2012

Նույնիսկ տանը գտնվող մարզասարքը երաշխիք չէ, որ դուք ժամանակ կհատկացնեք կանոնավոր պարապմունքներին: Կանանց` մտերիմների մասին հոգ տանելու բնական ցանկությունը հաճախ ստիպում է մեզ մոռանալ մեր մասին ու ծախսել ժամանակը արդուկելու, եփելու, երեխաների խնամքի ու սիրելիին հոգ տանելու վրա: Կուտակված կենցաղային աշխատանքի այն բանի հետեւանքն է, որ մարզասարքը, մեծացած երեխայի խաղալիքների պես, լուռ կանգնած նայում է. դեն նետել` ափսոս է, իսկ խաղալու ժամանակ չկա: Բայց պետք չէ անհանգստանալ մարմնամարզության պարապմունքների համար ժամանակ չունենալու պատճառով:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է առողջությունը պահպանել գերազանց վիճակում` չմոռանալով ֆիզիկական կառուցվածքի մասին:

Տիկնա՛յք, անհրաժե՛շտ է վարել ակտիվ կյանք: Ու պետք չէ փոքրիկ երեխաների ու սիրելիներին խնամելու պատճառաբանություններով՝ արդարանալ: Հիշեք, թե ինչպես էր ֆիլմում` ով մեզ խանգարում է, նա էլ կոգնի: Երեխաներին կարելի է ներգրավել մեր healthy lifestyle-ին (առողջ ապրելակերպ): Երեխաների մաքուր օդում անհրաժեշտ զբոսանքները վերածեք ձեզ համար օգտակար զբաղմունքի ու զբոսնեք նրանց հետ մոտակա այգում: Զբոսայգի չկա` խնդիր չէ: Կարելի է պտտվել բնակելի թաղամասի շուրջ:

Միջին տեմպի քայլքը ոչ միայն կբարելավի սրտամկանային համակարգի աշխատանքը, այլեւ կտա ձեզ թարմության ու թեթեւության զգացողության: Բացի այդ, ձեր հրեշտակ բալիկների համար օգտակար կլինի:

Երեխաներին կարելի է նաեւ «շահագործել»` հրավիրելով նրանց ճանապարհորդության «մաքրասիրության գալակտիկա»: Որպեսզի նրանց համար ճանապարհորդությունը հետաքրքիր դառնա, խորամանկություն բանեցրեք: Խոհանոցը անվանեք «մաքրության մոլորակ», հյուրասրահից խաղալիքների հավաքը՝ «աստղային հավաք», իսկ ննջասենյակում մաքրության գործերը «երկնաքարերի հավաքում»:

Կազմակերպելով օգտակար խաղ-մաքրություն, աշխույժ երաժշտության ուղեկցությամբ, դուք միասին կարող եք հավաքել ու իրենց տեղերում դասավորել խաղալիքները, գրքերը, հագուստը ու այդ ընթացքում գերազանց ժամանակ անցկացնել: Օգտագործելով երեխաների անսպառ էներգիան` կարող եք ուրախ կատարել տան գործերը, միարժամանակ ստանալ անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռվածություն` ամրապնդելով առողջությունն ու պահպանել կազմվածքը: Եթե երեխաները դպրոցական տարիքի են, ապա կարելի է նրանց ուղեկցել դասերի: Այդ կերպ դուք կստանաք առավոտյան քայլքի չափաբաժինը, կշփվեք երեխաների հետ ավելի շատ, իսկ մատաղ սերունդը` գնալով պարապմունքների, կունենա գերազանց տրամադրության ու ինքնազգացողություն:

Խստորեն արգելվում է օգտագործել ավտոմեքենա երեխաներին դպրոց հասցնելու հանար, եթե այն մոտ է տանը: Եթե ուսումնական հաստատությունը հեռու է, կարելի է ավտոմեքենայով գնալ, բայց ճանապարի մի մասը քայլել:

Օգտագործեք ժամանակը, երբ տանը միայնակ եք: Երբ դուք ձեր ու ձեր աշխատանքի հետ միայնակ եք, կարող եք կազմել գործերի ցուցակ, որը կապահովի ձեզ միջին ծանրության ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Դա աստիճաններով իջնել բարձրանալն է, ձգման վարժությունները, վազքը մի անկյունից մյուսը, տնային բույսերի խնամքը, հագուստի արդուկումը, ամաններ լվանալը եւ այլն:

Կարելի է զբոսնել ուր աչքն է կտրում: Այս ամենը կօգնի ազատվել ավելորդ կալորիաներից ու արագ ավարտել տնային գործերը:

Բայց հանգստանալ նույնպես անհրաժեշտ է: Մշտական, լիարժեք քունը թույլ է տալիս մարմնին ու մտքին հանգստանալ ինչպես պետք է: Եւ մի մոռացեք, որ օգտակար մթերքները, կարգավորված սնունդը ձեր եւ երեխաների ամուր առողջության, ֆիզիկական կառուցվածքի գրավականն են:



© NEWS.am STYLE