Էմինեմը Նիկի Մինաժին հրավիրել է ժամադրության իր տասնյակ հազարավոր երկրպագուների առաջ

12:17   29 մայիսի, 2018

Մի քանի օր առաջ, մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Նիկի Մինաժն ու Էմինեմը հանդիպում են։ 44-ամյա ռեփերն էլ ավելի է հետաքրքրել իր երկրպագուներին, երբ Բոսթոնում` բացօթյա համերգի ժամանակ, իր տասնյակ հազարավոր երկրպագուներին հարցրել է, արդյոք նրանք կցանկանային, որ ինքը Նիկիին ժամադրության հրավիրեր։ Ամբոխը հստակ է արձագանքել, իսկ ռեփերը հայտնել է, որ ինքն էլ է նույնը ցանկանում։

Քիչ ավելի ուշ 35-ամյա Նիկին իր Twitter-ում գրել է պատասխանը․

«Ես ծիծաղս հազիվ եմ զսպում ։ Նա նույնքան հիմար ու ուրախ է, որքան ես։ Ես նրան այնքան շատ եմ սիրում; Էմինեմ, դու մեզ պետք ես իմ Queen ալբոմի համար, ահա թե որտեղ է անցնելու մեր առաջին ժամադրությունը, ստուդիայում, մինչ դու կձայնագրես իմ երգի քո մասը»։

 



© NEWS.am STYLE