Հիասքանչ Էմիլի Ռատաժկովսկին՝ Փարիզում

15:15   29 մայիսի, 2018

Ինչ-որ վաղուց մենք չենք գրել գեղեցկուհի Էմիլի Ռատաժկովսկու մասին։ Մեր երկրում այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որ արտասահմանյան աստղերի համար մի տեսակ ժամանակ չի մնացել))) Ո՞վ կարող էր նման բան ենթադրել ընդամենը երեք ամիս առաջ )))

Ուրեմն այսպես, ֆրանսիացի պապարացիները 26-ամյա Էմիլի Ռատաժկովսկուն նկատել են Փարիզում։

Գեղեցկուհուն տեսել են Ֆրանսիայի օդանավակայանում մենակ՝ առանց ամուսնու։

Իսկ ավելի ուշ Էմիլին ինքն է իր Instagram-ում հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է Գալյերի թանգարանում (Փարիզի Նորաձևության թանգարան)։

Էմիլին որոշել է լուսանկարվել Thierry Migler անսամբլով՝ Օնորե Պիկարի Protection et Avenir քանդակի ֆոնին։ 

 



© NEWS.am STYLE