Երգչուհի Նյուշան առաջին անգամ մայր է դառնալու

15:37   29 մայիսի, 2018

Երգչուհի Նյուշան առաջին անգամ մայր է դառնալու, հայտնում է Spletnik-ը՝ վկայակոչելով Super-ին:

27-ամյա երգչուհին ու նրա 37-ամյա ամուսինը՝ Իգոր Սիվովը, ծնող են դառնալու։ Նյուշան պաշտոնական հայտարարություն է արել։ Երգչուհին հրապարակել է լուսանկար, որտեղ բռնել է իր փորը, նաև հաստատել է այդ տեղեկությունը լրատվամիջոցներում։

«Այո, մենք երեխա ենք սպասում։ Դա մեծ ուրախություն է ինձ համար։ Որոշակի ժամկետում այդ մասին խոսելն ընդունված չէ, մի քանի ամիս տարբեր լուրեր էին պտտվում, ես չէի ուզում դրանք որևէ կերպ մեկնաբանել։ Հիմա դա արդեն ակնհայտ է դարձել»,- հայտնել է երգչուհին Super պորտալին։

Նյուշան ու Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական Իգոր Սիվովը ծանոթացել էին 2013թ.-ին՝ Կազանում Ունիվերսիադայի ժամանակ, բայց նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ սկսվել էին շատ ավելի ուշ, 2016թ.-ին։ 2017թ.-ի հունվարին զույգը հայտարարել է նշանադրության մասին, և արդեն կես տարի անց, հուլիսին, պսակադրվել է Մալդիվներում։

Այս երեխան առաջինն է լինելու Նյուշայի, և երրորդը՝ նրա ամուսնու համար։ Իգոր Սիվովը ամուսնացած է եղել ու նախորդ ամուսնությունից նա երկու զավակ ունի։

 



© NEWS.am STYLE