Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի նոր սելֆին՝ ԱՄՆ-ից

16:49   29 մայիսի, 2018

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ է: Միկրոբլոգում հրապարակված լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել:

Երգչուհու լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Հռիփսիմեն ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի եւ որդու՝ փոքրիկ Լեոյի հետ գտնվում է Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացել էր արտահայտիչ ու վառ դիմահարդարմամբ: Իր հրապարակմանը կից երգչուհին անգլերենով գրել էր. «Նոր տեսահոլովակ: Շուտով»:

 



© NEWS.am STYLE