Մեգան Մարքլն ու արքայազն Հարին մեղրամիսը կվայելեն «աշխարհի ամենաձանձրալի վայրում»

19:34   29 մայիսի, 2018

Մայիսի 19-ին կայացավ բրիտանացի արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը: Զույգը դեռ մեղրամսի չի մեկնել՝ կապված Բուքինգհեմյան պալատում պաշտոնական միջոցառումների հետ, որոնք հաջորդել են հարսանիքին:

Բայց հիմա նրանք վերջապես կարող են վայելել միմյանց ներկայությունն առանց կողմնակի աչքերի: Հարին եւ Մեգանը շուտով կմեկնեն մեղրամսի: Նախնական տվյալներով՝ նրանք պետք է Նամիբ գնային, սակայն TMZ-ը հայտնում է, որ զույգը պատրաստվում է մեղրամիսն անցկացնել Կանադայի Ալբերտա շրջանում՝ Fairmont Jasper Park Lodge հյուրանոցում (այսքան տեղեկությունից հետո էլ ի՞նչ առանձնություն :))

Ի դեպ, արեւմտյան ԶԼՄ-ներն այդ հանգստավայրն անվանում են «աշխարհի ամենաձանձրալի վայրը»:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE