20:33 29 մայիսի, 2018Չնայած նրան, որ Իսրայելում դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ են անցկացնելու «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, այնուամենայնիվ, հաղորդավարուհու հարցում կողմոնորոշվել էին: Իսրայելցի դերասանուհի, մոդել Գալ Գադոտը տեղի հանրային հեռարձակողից մրցույթը վարելու առաջարկ է ստացել երեկ՝ մայիսի 28-ին, սակայն մերժել է՝ պատճառաբանելով իր գերզբաղվածությունը:
«Նա շատ երջանիկ կլիներ՝ դառնալով «Եվրատեսիլ 2019»-ի հաղորդավար, սակայն, ցավոք, խիտ գրաֆիկի եւ ավելի վաղ կնքված պայմանավորվածությունների պատճառով դա անհնար է»,- հայտնել է Գալ Գադոտի ներկայացուցիչը:

Ի դեպ, «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն միջազգային մրցույթի երկրպագուներին հորդորել է նախապես չգնել Երուսաղեմի տոմսեր՝ հաջորդ տարվա շոուին ներկա գտնվելու համար։
«Արդեն սպասո՞ւմ եք հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին։ Մենք նույնպես։ Բայց, առայժմ մի գնեք օդանավի տոմսեր, հետեւեք մեր պաշտոնական էջերին, որպեսզի իմանաք, թե որտեղ ու երբ է անցկացվելու մրցույթը», - հայտնում է մրցույթի էջը՝ Facebook սոցցանցում։
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Mario Anzuoni/Reuters, NEWS.am STYLE