Հարվի Վայնշթեյնը 10 տարի հարաբերություններ է ունեցել նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրող կնոջ հետ

11:36   30 մայիսի, 2018

Նյու Յորքում դեռ չի սկսվել պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի գործով դատավարությունը, բայց Հարվիի փաստաբանները նախնական լսումների ժամանակ արդեն սկանդալային մանրամասներ են հայտնել։ Հայտնի է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը հանձնվել է ոստիկանությանը, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել մեկ միլիոն դոլարի գրավով։

The Sun պարբերականը գրում է, որ կինոպրոդյուսերի փաստաբան Բենջամին Բրեֆմանը հայտնել է, որ իր պաշտպանյալը 10 տարի փոխադարձ համաձայնությամբ ինտիմ հարաբերություններ է ունեցել այն կնոջ հետ, որի բռնաբարության համար նրան մեղադրանք են առաջադրել։

«Սա կատարյալ անհեթեթություն է: Վայնշթեյնին մեղադրում են միայն մեկ կնոջ բռնաբարության մեջ, որի հետ նա 10 տարի սեռական կապ է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում այդ՝ իբրեւ տեղի ունեցած միջադեպից թե առաջ, թե հետո»,- ասել է Բրեֆմանը։

Նրա խոսքով՝ սա «զարմանալի գործ է»։

Լուսանկարները՝ Reuters



© NEWS.am STYLE