Քենդալ Ջեները հանդիպում է բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ

12:10   30 մայիսի, 2018

22-ամյա Քենդալ Ջեները հատուկ կիրք ունի բասկետբոլիստների հանդեպ։ Ժամանակին նա հանդիպում էր NBA-ի աստղ Բլեյք Ֆրիֆֆինի հետ։ Իսկ հիմա, լուրեր են պտտվում, որ Քենդալի ուշադրությունը փոխադրվել է NBA-ի մեկ այլ աստղ՝ «Ֆիլադելֆիա Սեվենթի Սիքսերս» թիմի, ինչպես նաև Ավստրալիայի հավաքականի բասկետբոլիստ՝ 21-ամյա Բեն Սիմոնսի վրա։

Page Six-ը գրում է, որ զույգն արդեն մի քանի շաբաթ հանդիպում է։

«Նրանք արդեն մի քանի շաբաթ հանդիպում են, բայց դա գաղտնի են պահում։ Նրանք վերջերս միասին ընթրել են հայտնի ռեստորաններից մեկում, նրանց միասին տեսել են հաստատությունից դուրս գալու պահին։ Նրանք մշտապես ծիծաղում էին, ժպտում իրար։ Իսկ այս շաբաթ նրանց տեսել են Բեվերլի Հիլզում՝ հյուրանոցից դուրս գալու պահին»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։

 

 

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE