Գոռ Հակոբյանի հումորային տեսանյութն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ում փողոց փակել

11:14   30 մայիսի, 2018

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան, արդեն նաև երգիչ Գոռ Հակոբյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Դերասանի տեղադրած հումորային տեսանյութում նա կանգնած է մի մեքենայի մոտ եւ վանկարկում է. «Նիկոլ, վարչապետ»: Այս տեսանյութին կից Գոռ Հակոբյանը գրել է հետեւյալ մեկնաբանությունը.«Ամերիկայի փողոցները փակել ենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Հակոբյանը Լոս Անջելես մեկնելիս՝ օդանավակայանում, հանդիպել էր հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Գոռը լուսանկարվել էր երաժիշտի հետ եւ այն տեղադրել Instagram-ի իր էջում:

«Թանկյանի հետ նույն ռեյսով ենք»,-նկարը մակագրել էր նա:

 



© NEWS.am STYLE