Էմիլի Ռատաժկովսկին գայթակղիչ կերպարանքով՝ Rolls Royce-ի ֆոնին

12:41   30 մայիսի, 2018

Կարելի է անդադար նայել երեք բաների՝ ինչպես է հագնվում Էմիլի Ռատաժկովսկին, ինչպես է մերկանում Էմիլի Ռատաժկովսկին ու առհասարակ՝ ինչպես է շարժվում Էմիլի Ռատաժկովսկին։

Գեղեցկուհին երեկ ժամանել է Ֆրանսիա, որտեղ Փարիզի օդանավակայանում նրան արդեն հասցրել են նկատել տեղի պապարացիները։ Ավելի ուշ Էմիլին իր Instagram-ում թանգարանից լուսանկար է հրապարակել, ու դատելով այդ նույն միկրոբլոգից, Էմիլին արդեն Լազուրե ափին է գտնվում։

Ի ուրախություն իր 17 միլիոն բաժանորդների՝ Էմիլին արդեն մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայանում է գայթակղիչ կերպարանքով։

26-ամյա ֆոտոմոդելը լուսանկարվել է  Rolls Royce-ի ֆոնին:

Եվ ոչ միայն․․․

 



© NEWS.am STYLE