Լուսինե Թովմասյանի եւ դստեր՝ հայտնի «առաջ-հետո» սկզբունքով լուսանկարները

13:25   30 մայիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում դստեր՝ գեղեցկուհի Արիանայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են հայտնի՝ «առաջ-հետո» սկզբունքով: Առաջին լուսանկարում Արիանան չի ժպտում, իսկ ահա երկրորդում՝ նա մեղմ ժպտում է:

Լուսինե Թովմասյանն իր առաջին լուսանկարը չի մեկնաբանել, իսկ ահա, երկրորդին կից անգլերենով գրել է. «Հետո նա ժպտաց»:

Նշենք, որ Լուսինե Թովմասյանն ավելի վաղ խոսել էր իր և դստեր նմանությունների մասին, մեկնաբանելով այն այսպես. «Այնքան շատ են իմ ու իրա նմաննությունները։ Անհավատալի է, թե որքան է նա ինձ նման»։

Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը շատ հաճախ սոցցանցերի միջոցով իր հետևորդների հետ կիսվում է երեք տարեկան դստեր՝ փոքրիկ Արիանայի առօրյայով: Գեղեցկուհին ցույց է տվել, թե ինչպես է իր փոքրիկ դուստր Արիանան պարումպիցցա պատրաստումզվարճանում հայրիկի եւ զբոսնում մայրիկի հետ:

 

 

 



© NEWS.am STYLE