Ինչպես են Անջելինա Ջոլին ու Էլ Ֆաննինգը «զվարճանում» «Մալեֆիսենտա -2» ֆիլմի նկարահանման հրապարակում

14:48   30 մայիսի, 2018

Անջելինա Ջոլին ժամանել է Լոնդոն՝ «Մալեֆիսենտա- 2» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար։ Էնջին ժամանել է առանց երեխաների, քանի որ Լոս Անջելեսի դատարանը նրան արգելել է երեխաներին երկրից դուրս տանել, քանի դեռ չի ավարտվել Բրեդ Փիթի հետ ապահարզանի դատավարությունը։ Ջոլին կարող է երեխաների հետ ճամփորդել միայն այն բանից հետո, երբ Փիթի հետ կպայմանավորվի երեխաների խնամակալության մասին։

Մինչդեռ, նկարահանումներն արդեն սկսվել են, ու  նկարահանման առաջին օրը երկու գլխավոր դերակատարներ  Անջելինա Ջոլին ու Էլ Ֆաննինգը նորից հանդիպել են նկարահանման հարթակում։

Էլն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ նկարահանման հարթակից։

Ֆիլմի երկրորդ մասում երկու դերասանուհիներն էլ հայտնվելու են իրենց նախկին պերսոնաժների կերպարանքներով։

Ֆիլմում նկարահանվել են նաև Միշել Պֆայֆերը, Չիվետել Էջիոֆորը, Էդ Սքրեյնը, Ռոբերտ Լինդսեյը, Հարրիս Դիքինսոնը, Սեմ Ռայլին, Իմելդա Սթոնթոնը, Ջունո Թեմփլը, Լեսլի Մանվիլը։

 



© NEWS.am STYLE