Դիմահարդարը կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանի սեքսուալ make up-ը (տեսանյութ)

17:05   30 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանի ցանկացած կերպար արժանանում է բուռն քննարկումների: Այսպես օրինակ՝ շատերը մինչ օրս խոսում են աշխարհահռչակ հայուհու ոսկեգույն Versace զգեստի եւ շքեղ դիմահարդարման մասին, որով նա ներկայացել էր Met Gala 2018 միջոցառմանը:

Հատկապես ուշադրության են արժանացել Քիմի աչքերը, որոնք առավել դրամատիկ տեսք էին ստացել smokey eyes դիմահարդարման օգնությամբ, որն ամբողջացրել են երկար թարթիչներն ու վառ շագանակագույն ոսպնյակները: Այդ օրվանից սկսած շատ կանայք են փորձում կրկնօրինակել Քարդաշյանի այդ դիմահարդարում:

YouTube-ում հայտնի դիմահարդար Սարա Դելառոսան որոշել է օգնել  բոլորին, ովքեր ցանկանում են ստանալ Քիմի այդ դիմահարդարումը: Նա իր էջում ներկայացրել է, թե ինչ հնարքներ պետք է կիրառել նման make up ունենալու համար:



© NEWS.am STYLE