Ամալ Քլունին օգնում է Մեգան Մարքլին հարմարվել լոնդոնյան կյանքին

20:34   30 մայիսի, 2018

Ջորջ Քլունիի կին եւ հայտնի փաստաբան Ամալ Քլունին օգնում է արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, հարմարվել լոնդոնյան կյանքին:

Բանն այն է, որ 37-ամյա դերասանուհին ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում եւ բացի այն, որ դեռ պետք է թագավորական ընտանիքի նիստուկացին հարմարվի, նրան ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի նաեւ Լոնդոնի կյանքին:

Այս հարցում նրան որոշել է օգնել Ամալը, որը ծնված եւ մեծացած լինելով Լոնդոնում, ամուսնացել է ամերիկացի դերասանի հետ եւ տեղափոխվել Նյու Յորք: Չնայած դրան, դերասանները բնակարան ունեն նաեւ Լոնդոնում եւ հաճախ են այնտեղ այցելում: Ուստի զարմանալի չէ, որ Ամալ Քլունին իր օգնությունն է առաջարկել Մեգան Մարքլին:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ամուսնացել են մայիսի 19-ին: Նրանց պսակադրությանը ներկա են գտնվել նաեւ Քլունիները:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE