Անջելինա Ջոլին հանդիպում է Թեյլոր Սվիֆթի նախկին բոյֆրենդի հետ

23:32   30 մայիսի, 2018

Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Անջելինա Ջոլիին գրեթե ամեն օր նոր սիրավեպ են վերագրում: Եվ հիմա արեւմտյան ԶԼՄ-ները գրում են, որ դերասանուհին հանդիպում է Թեյլոր Սվիֆթի նախկին բոյֆրենդի՝ դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:

42-ամյա Անջելինային եւ 37-ամյա Թոմին ծանոթացրել է նրանց ընդհանուր ընկերը՝ Քրիս Հեմսֆորթը: Դերասանները Հեմսֆորթին դժգոհել են անձնական կյանքում անհաջողություններից, եւ նա որոշել է հանդիպում կազմակերպել նրանց համար:

Ժամադրությունը բարեհաջող է անցել, արդյունքում՝ Ջոլին եւ Թոմն սկսել են հանդիպել:

Աղբյուրը՝ 7days.ru

Լուսանկարը՝  Legion Media



© NEWS.am STYLE