Երիտասարդների վեց տարօրինակ արարք, եւ ինչ են դրանք նշանակում

23:07   31 մայիսի, 2018

Երբ նա երկար ժամանակ անհետանալուց հետո անսպասելիորեն գրում է ձեզ եւ ինչ-որ անկարեւոր բան ասում

Ինչ է սա նշանակում. նա ուշադրություն է ուզում: Եվ լավագույն միջոցն ինչ-որ ոչ այնքան լուրջ եւ մտածված բան անելն է, որը, սակայն, ձեր արձագանքին կարժանանա:

Երբ դուք պատասխանում եք նրա հաղորդագրությանը, իսկ նա չի պատասխանում, չնայած ինքն է սկսել զրույցը

Ինչ է սա նշանակում. նա պարզապես ուզում է իմանալ, որ չեք մոռացել իրեն, բայց չի  ուզում ամեն ինչ նորից սկսել: Նա ուզում է իմանալ, որ ձեզ վրա դեռ կարելի է հույս դնել՝ որպես պահուստային տարբերակի:

Երբ նա մշտապես գրում է ձեզ, բայց երբեք չի առաջարկում հանդիպել

Ինչ է սա նշանակում. դուք նրան դուր եք գալիս, բայց նա ոչ մի քիմիա չի զգում: Նա հեռանկար եւ ապագա ձեզ հետ չի տեսնում, բայց նրան դուր է գալիս շփվել եւ նույնիսկ սիրահետել ձեզ հետ:

Երբ նա մի քանի իսկապես լավ ժամադրություններից հետո անտարբեր է դառնում

Ինչ է սա նշանակում. դուք միակը չեք, ում հետ նա հանդիպում է, կամ դուք հանդիպում էիք, բայց նա դեռ չէր խզել հարաբերությունները նախկին ընկերուհու հետ: Եթե ոչ մի խելահեղ բան չեք արել, իսկ նա սկսել է հեռանալ, անտեսել ձեզ, միշտ «զբաղված» լինել, ուրեմն պարզ է, որ նրա կյանքում ուրիշ կին կա:

Երբ նա սկսում է ավելի հաճախ գրել քեզ՝ այլ երիտասարդի հետ տեսնելուց հետո

Ինչ է սա նշանակում. նրան ավելի շատ դուր է գալիս որսի հետեւից գնալը, քան որսից ստացած բավարարումը: Նա պարզապես ուզում է այն, ինչ չունի, ուզում է ապացուցել իրեն, որ կարող է ստանալ ցանկացած կնոջ:

Երբ նա ասում է, որ ուզում է պարզապես ընկերներ մնալ, բայց շարունակում էսիրահետել ձեզ

Ինչ է սա նշանակում. նա ուզում է ձեզ իր կողքին պահել՝ որպես պահուստային տարբերակ, բայց նաեւ իր վրայից հանել պատասխանատվությունը՝ ասելով, որ ոչ մի լուրջ բան չի ուզում:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE