Անի Երանյանի նոր լուսանկարն՝ ԱՄՆ-ից

10:48   31 մայիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Անին «Full House» սիթփոմի իր գործընկերների հետ է (Արփի Գաբրիելյան, Մարջան Ավետիսյան, Գրիգոր Դանիելյան, Գարիկ Սեպխանյան, Մոսո Կարապետյան):

Իր հրապարակամանը կից Անին հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Մոսոյի մոտ»:

Ավելի վաղ դերասանուհի Անի Երանյանը NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում անդրադառնալով իր ոճին նա ասել էր. «Պահպանելով մարդկային կարեւոր հատկանիշները՝ պետք է միշտ դեպի ավելին ձգտես եւ կերտես քեզ, քո հոգեվիճակը, կրթվես եւ ամեն օր մի նոր բան ստանաս: Իսկ մեր մասնագիտության մեջ կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, չնայած, ցավոք, մեզ մոտ դեռ չենք հասել այն աստիճանին, որ բազմասերիանոց ֆիլմերում կամ սերիալներում ամեն նոր կերպար ստեղծելիս կարողանանք գլոբալ փոխվել: Չեմ կարող ասել, որ անգամ իմ այդ փոփոխությունները եղել են շատ նկատելի կամ հատուկ: Այնուամենայնիվ, ես դրա կողմնակիցն եմ»:



© NEWS.am STYLE