«Դու իմ ամենամեծ երազանքն ես, որը կատարվել է». Լուսինե Թովմասյանը՝ դստերը

13:36   31 մայիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում դստեր՝ գեղեցկուհի Արիանայի նոր լուսանկարն է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներին կից  Լուսինե Թովմասյանը դստերը վերբերող գրառում է կատարել: Նա անգլերեն լեզվով գրել է. «Դու իմ ամենամեծ երազանքն ես, որը կատարվել է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում դստեր՝ գեղեցկուհի Արիանայի հետ լուսանկարներ էր հրապարակել: Լուսանկարներն արված էին հայտնի՝ «առաջ-հետո» սկզբունքով: Առաջին լուսանկարում Արիանան չէր ժպտում, իսկ ահա երկրորդում՝ նա մեղմ ժպտում էր:

Լուսինե Թովմասյանն իր առաջին լուսանկարը չի մեկնաբանել, իսկ ահա, երկրորդին կից անգլերենով գրել է. «Հետո նա ժպտաց»:



© NEWS.am STYLE