«Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ սիրում իմ կնճիռները». Բրուք Շիլդսը նշում է 53-ամյակը

17:05   31 մայիսի, 2018

Այսօր՝ մայիսի 31-ին, ծննդյան 53-ամյակն է նշում ամերիկացի մոդել եւ դերասանուհի Բրուք Շիլդսը:

Իր մոդելային կարիերան Բրուքը սկսել է մանուկ հասակից, իսկ մեծ ճանաչում ձեռք է բերել 12 տարեկանից՝ նկարահանվելով «Գեղեցիկ երեխան» ֆիլմում, որում նա մարմնավորում էր մարնավաճառ անչափահասի: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է նաեւ «Կապույտ լագուն»-ը:

Գեղեցկուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Մի վատնիր եւ ոչ մի րոպե տխրելու վրա: Երբ մի պատուհան փակվում է, մյուսն անպայման բացվում է»:

«Մոդելինգն այն աշխարհն է, որտեղ ես ինձ տանն եմ զգում»:

«Ծխելը սպանում է: Երբ դու սպանված ես, կորցնում ես քո կյանքի ամենակարեւոր պահերը»:

«Ազնվությունն այն գիծն է, որը ես ամենից շատն եմ գնահատում ընկերներիս մեջ»:

«Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ սիրում իմ կնճիռները»:

«Պետք է հավատ ունենաս սեփական մտքերիդ հանդեպ»:

«Շատերը կարծում են, թե ես մանեկեն եմ՝ միայն շոու, որը չունի նյութ»:

«Այն պահից սկսած, երբ խոսել սովորեցի, ես գիտեի, որ շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ: Դա ներքին ցանկություն էր»:

«Անկեղծ կլինեմ՝ ինձ իմ մարմինն ավելի շատ է դուր գալիս, երբ ես նիհար եմ»:

«Ես շատ բաների միջով եմ անցել, բայց ես շարունակում եմ մնալ իմ տեղում»:

Լուսանկարները՝ Բրուք Շիլդսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE