Կարդի Բի-ի փեսացուն՝ ռեփեր Offset-ը, նոր մեքենա է նվիրել իր կյանքը փրկած տղային

15:46   31 մայիսի, 2018

Վերջերս Կարդի Բի-ի փեսացուն՝ ռեփեր Offset-ը սարսափելի վթարի մեջ է ընկել Ատլանտայում։ 26-ամյա երաժիշտը վթարի է ենթարկվել  մայրուղու վրա, ու  նրան մեքենայից հանել է Ջամար անունով մեկը։ Տղան փրկել է ռեփերի կյանքը, ով մի քանի օր հիվանդանոցում է մնացել, իսկ հիմա որոշել է շնորհակալություն հայտնել Ջամարին։

TMZ-ը հայտնում է, որ Offset-ը Ջամարի համար գնել է լրիվ նոր Nissan Altima։ Նա տեսագրել է, թե Ջամարին, թե նրա նոր մեքենան։

«Ես աստծուն ամեն օր շնորհակալություն եմ հայտնում, ես կարող էի մահանալ, շնորհակալ եմ ձեր աղոթքների համար»,- հայտնել է ռեփերը։

Վթարից հետո Կարդի Բի-ն, ով երեխայի է սպասում ռեփերից, նույնպես բազմիցս շնորհակալություն է հայտնել տղային, որը ոչ մի կերպ չի ուզում հայտնել իր իսկական անունը։

 

 

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE