Հրապարակվել են 2018թ.-ի առաջին ամիսների լավագույն սերիալները՝ ըստ Time ամսագրի

16:10   31 մայիսի, 2018

Հայտնի են դարձել 2018թ.-ի առաջին հինգ ամիսների լավագույն սերիալների անունները։ Time ամսագիրը ներկայացրել է սերիալների իր վարկանիշը, ու ոչ միայն, այդ ցանկում կան նաև շոուներ, որոնք ամենից շատ են գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Ընդ որում, ցանկը կազմելու աշխատանքներին մասնակցել են հենց հանդիսատեսները։

Եվ այսպես, ամսագրի վարկածով, լավագույն հեռուստաշոուներից շատերը ստեղծված են գրական ստեղծագործությունների հիման վրա։ «Անցած տարի, որը հեռուստատեսության համար  այնքան էլ  հաջող չէր,  իսկապես աչքի են ընկել այնպիսի սերիալներ, որոնք գրական գլուխգործոցների նման հետաքրքիր ու տպավորիչ են»,- ասվում է վարկանիշի ներածության մեջ։

Մասնավորապես լավագույնների ցանկում է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ մասը, որը նկարահանվել է Մարգարետ Էտվուդի հակաուտոպիական վեպի հիման վրա։

Լավագույնների ցանկում է նաև «Պատրիկ Մելրոուզ» մինի –սերիալը՝ Բենեդիկտ Կամբերբեթչի մասնակցությամբ։ «Վայրի, վայրի երկիր» վավերագրական սերիալը՝ փիլիսոփա Օշոյի ու նրա համայնքի մասին, «Ատլանտա» , «Տեսիլք-աշտարակը», «Սպանելով Եվային» սերիալները։ Նաև ցանկում է հայտնվել American Idol մրցութային վոկալ շոուն։

 



© NEWS.am STYLE