Մեգան Մարքլն օգտվում է 7 դոլարանոց կոսմետիկայից

22:35   31 մայիսի, 2018

Մինչ Քեյդ Միդլթոնն օգտվում է Zara-ի հագուստներից, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը օգտվում է էժանագին կոսմետիկայից։ Այս գաղտնիքը բացահայտել է նրա նախկին դիմահարդարը։ Մեգանի սիրելի թարթիչաներկը արժե ընդամենը 7 դոլար։ 

Մեգանի նախկին դիմահարդար Լիդիա Սելլերսը նշել է, որ իրեն էլ է շատ դուր գալիս այդ միջոցը։  Նա պատմում է , որ այն իրեն ցույց է տվել հենց Մեգանը խանութներից մեկում եւ այժմ այդ միջոցը նաեւ Լիդիայի կյանքի անբաժանելի մասնիկն է ։



Հիշեցնենք, որ մայիսի 19-ին  Լոնդոնում՝ Սուրբ Գեորգիի եկեղեցում, տեղի ունեցավ արքայազն Հարիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը, որն ամբողջ աշխարհի լրատվամիջացների ուշադրության կենտրոնում էր գտնվում:




Աղբյուր ՝ Grazia Magazine 



© NEWS.am STYLE