Միլիոնատեր Դեն Բիլզերյանը նոր Ferrari է գնել

17:31   31 մայիսի, 2018

Ահա նստած ամբողջ օրը գրում ես շոուբիզնեսի, աստղերի ու միլիոնատերերի մասին, նրանք բոլորը հարստանում են, իսկ դու շարունակում ես գրել ու գրել նրանց մասին, նրանք  Ferrari-ներ են գնում, իսկ ահա դու Ferrari չեն գնում)))

Եվ այսպես, միլիոնատեր Դեն Բիլզերյանը գնել է նոր Ferrari։ «Պոկերի արքան» իր Instagram-ում հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը։

«Նոր մեքենա եմ գնել, լսել եմ այն մեծ արագություն է բացում»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Ավելի վաղ հայ-միլիոնատեր Դեն Բիլզերյանը, հնարավոր է ձեռք է բերել նոր առանձնատուն: Ի դեպ, մոդերն ոճի: «Պոկերի արքան» Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել առանձնատան ֆոնին:

«Այս տունն իմ առնանդամը մե՞ծ է ցույց տալիս», - մեկնաբանել է իր տեղադրած լուսանկարը Դենը:

«Պոկերի արքան» իրականում  հաջողակ գործարար է։ Բոլորովին վերջերս Դենը մտադրվել էր  մարիխուանայի արտադրության  համաշխարհային ապրանաքանիշ ստեղծել, և արտադրել այնտեղ, որտեղ, բնականաբար, այն օրինական է։

Երկու ամսում հայ միլիոնատիրոջ արտադրանքը հայտնվել է ԱՄՆ հինգ նահանգներում։



© NEWS.am STYLE