50-ամյա Վին Դիզելը 30 տարի անց դպրոցի ավարտական դիպլոմ է ստացել

10:12   1 հունիսի, 2018

50-ամյա Վին Դիզելը 30 տարի անց դպրոցի ավարտական դիպլոմ է ստացել, հայտնում է TMZ-ը։ Վին Դիզելը ուսումը կիսատ էր թողել, այն ժամանակ դեռ  սկսնակ դերասանը հետաքրքրել էր Սթիվեն Սփիլբերգին, որը նրան հրավիրել էր նկարահանվելու «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում։ Վինը հեռացել  էր Հանթեր քոլեջից, որտեղ երեք տարի հաճախում էր  գրական  դասընթացների ու փորձում ուժերը որպես սցենարիստ։ Կիսատ թողնելով ուսումը՝ Վին Դիզելը ուղևորվում է Հոլիվուդ։

Եվ ահա երեսուն տարի անց աստղը քոլեջից դիպլոմ է ստանում։ Դերասանը ելույթ է ունեցել 2000 ուսանողների առաջ։

«Մենք բոլորս մարտիկներ ենք։ Մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դուք դա սովորում եք այստեղ ու հետո ձեզ հետ դա տանում կյանք։ Հետո դուք նայում եք Հոլիվուդին ու դուք փոխում եք Հոլիվուդը։ Դուք կարող եք փոխել Հոլլիվուդի կերպարն ու իմիջը, քանի որ դուք ունեք մարտնչելու հպարտություն, արժանապատվություն ու ցանկություն»,- հայտնել է Վին Դիզելը;

 

 



© NEWS.am STYLE