ՀՈւՆԻԱԻ 4-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   4 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք վերջապես կհասկանաք, որ իսկական գանձ եք: Սակայն աստղերն անհանգստանում են, քանի որ այդ գիտակցումը ձեր անձնական կյանքում շատ բան կփոխի:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ինչ-որ բան խնդրել ձեզանից կամ համոզել ձեզ ինչ-որ բանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված կլինի իրեն ոչ այնքան հաճելի պարտականություններ անել, ինչն էականորեն կազդի նրա տրամադրության վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի լիենլ ձեր կողքին ողջ օրվա ընթացքում: Այնպես որ, եթե նա ցանկանա առանձնանալ, չարժե ընդդիմանալ դրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի հաղթահարել իր ամաչկոտությունը ձեր հանդեպ այս կամ այն քայլն անելիս: Աշխատեք օգնել նրան այդ հարցում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա հավատալ այն հեքիաթին, թե վաղն արդեն ամեն ինչ ավելի լավ կլինի, սակայն կարեւոր է, որպեսզի դուք հավատաք դրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր տրամաբանությունը, քանի որ այն կտարբերվի ստանդարտից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ոչ միշտ է առաջին պարզ թվացող լուծումը համարվում խելամիտ: Այնպես որ` խուսափեք որեւէ մեկին խորհուրդներ տալուց: Իսկ եթե որոշել եք սիրելիին օգնել խորհուրդով, ապա լավ մտածեք նախքան այն հնչեցնելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր կյանքում խորհրդանշական դեր կկատարի «երեք» թիվը: Հնարավոր է` ձեզ հանդիպած երրորդ անձնավորությունը դառնա ձեր կյանքի կեսը, կամ էլ միգուցե նրան հանդիպեք երրորդ համարի երթուղայինի մեջ: Մի խոսքով, այսօր ուշադիր եղեք ձեզ պատահած «երեքներին»:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք ձեզ բավականին անտակտ եւ վատ կպահեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, խղճի խայթը վաղ թե ուշ զգացնել կտա, սակայն աշխատեք այնպես վարվել, որ հետո չղջաք ձեր արարքներրի համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր վրա այնքան գործեր կկուտակվեն, որ մի պահ կմոռանաք անձնական կյանքի եւ սիրելիի մասին: Սա կտխրեցնի ձեր սիրելիին, այնպես որ` ամեն դեպքում նրա համար մի քանի րոպե գտեք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կհամաձայնեք անել մի բան, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը` մտածելով, որ, միգուցե, ամեն ինչ ավելի խճճվի: Սակայն հիշեք` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: 

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE