«Երազում էի, որ հասուն կյանքում էլ դա իրականություն լինի». Շուշան Երիցյանի մանկության հուշերն ու երազանքները

14:10   1 հունիսի, 2018

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Շուշան Երիցյանը բավականին հագեցած եւ ուրախ մանկություն է ունեցել: Հունիսի 1-ի առիթով NEWS.am STYLE-ը բլից հարցում է պատրաստել դերասանուհու հետ ու պարզել, թե ինչպիսի մանուկ է եղել ու ինչ երազանքներ է ունեցել նա:)

Շուշան, մանկությանդ ո՞ր շրջանն է առավել տպավորվել քո հուշերում:

Նախադպրոցական շրջանը, երբ բակի ընկերներիս հետ տարբեր արկածների մեջ էինք ընկնում:

Ինչպիսի՞ երեխա ես եղել:

Վառ արտահայտված բնավորության գծերով:)

Ի՞նչը կարող էր քեզ ստիպել լաց լինել:

Գրեթե ոչինչ, մանուկ ժամանակ էլ եմ ներքուստ հասուն եւ ուժեղ եղել: Հիշում եմ՝ նույնիսկ ընկնելուց փորձում էի զսպել արցունքներս: Բացի այդ՝ իմ ցանկություններն ու անհատականությունը ծնողներս միշտ հաշվի են առել, երբեք թույլ չէին տալիս, որ ինչ-որ առիթով տխրեի:)

Մանկության տարիներին է՞լ ես աչքի ընկել վառ արտաքինով:

Այո:) Դե, մայրիկս էլ նպաստում էր դրան. ամեն օր յուրահատուկ սանրվածքներ էր ինձ անում, հետաքրքիր look-եր ընտրում:

Ի՞նչ նախասիրություններ ես ունեցել:

Խաղալիքներով չեմ խաղացել, սիրել եմ երկնքին նայել՝ արեւին, լուսնին… Մանկուց իմ տարերքը տիեզերքն է եղել: Սիրում եմ բարձրունքից ցած թռչել (հավատում էի, որ անտեսանելի թեւեր ունեմ):

Ի՞նչ երազանքներ ես ունեցել մանուկ ժամանակ: Կատարվե՞լ են արդյոք:

Ես հեքիաթային աշխարհ էի ստեղծել ինձ համար ու երազում էի, որ հասուն կյանքում էլ դա իրականություն դառնա: Հիմա ես ապրում եմ այդ աշխարհում:)

Կա՞ մանկության մի դրվագ, որը մինչ օրս ժպիտով ես հիշում:

Երեւի՝ մանկական առաջին սիրո պատմությունս:)

Որտե՞ղ էիր հիմնականում նշում հունիսի 1-ը:

Քաղաքից դուրս, կամ Հաղթանակի զբոսայգում:

Ըստ քեզ՝ այսօր ի՞նչն է պակասում մեր մանուկներին:

Իսկական մանկությունը՝ առանց պլանշետների, ռոբոտացված ժամացուցակների…

Ի՞նչ կմաղթես հայ մանուկներին տոնի առթիվ:

Հասուն կյանքի խնդիրները հիմնականում մանկությունից են գալիս, այնպես որ՝ մաղթում եմ, որ բոլորի մանկությունն անցնի սիրո ու խաղաղության մեջ, լինեն անհոգ, երջանիկ ու պաշտպանված:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շուշան Երիցյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE