Քանյե Ուեսթն իր նոր ալբոմի թողարկման կապակցությամբ 500 մարդու համար երեկույթ է կազմակերպում

12:31   1 հունիսի, 2018

Վերջապես։ Քանյե Ուեսթը շուտով աշխարհին կներկայացնի իր նոր ալբոմը (40-ամյա ռեփերը միանգամից մի քանի նոր ալբոմներ է ձայնագրել, որոնք մտադիր է հերթով ներկայացնել մինչև տարեվերջ)։ Եվ այսպես, TMZ-ը հայտնում է, որ Քանյե Ուեսթը հատուկ հավաքույթ է կազմակերպում իր նոր ալբոմի թողարկման կապակցությամբ (որի անունը նույնպես չեն հայտնում)։

Վայոմինգում,  Ջեքսոն Հոուլ լեռնային հանգստավայրում, (Քանյեն այնտեղ է գրել երգերի տեքստերը ու ձայնագրել դրանք) հյուրերը կլսեն Քանյեի 45 րոպեանոց ալբոմը։

Մոտ  հինգ հարյուր մարդ է հրավիրված երեկույթին։

Թողարկման պաշտոնական օրը չեն հայտում, սակայն Քանյեն, որը մտադիր է օգոստոսին ալբոմ թողարկել, ըստ երևույթին, արդեն օրերս կուրախացնի մեզ ։

 



© NEWS.am STYLE