Քիմ Քարդաշյանը պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին

11:31   1 հունիսի, 2018

Ինչպես հայտնի է՝ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ։ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի շրջանառության  համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որն այդ կապակցությամբ հայուհուն շնորհակալական նամակ է գրել։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է նրան օգնել դուրս գալ բանտից։

Mic.com-ին տված հարցազրույցում Քիմը հայտնել է․

«Եթե Էլիսին փրկելու համար ես պետք է հանդիպեմ նախագահի հետ, ումից կախված է՝ կազատեն նրան , թե ոչ, ես կհանդիպեմ նրա հետ։ Ինձ այս գործում շատ է օգնում Ջարեդ Քուշները, նա ազդել է Դոնալդի վրա, ու նախագահն ըմբռնումով է վերաբերվել այդ գործին։ Էլիսն իր սխալի համար հատուցել է 22 տարվա ազատազրկմամբ։ Նրան սպասում է նրա ընտանիքը,  ու նա նոր աշխատանք է ունենալու։ Նախագահն ուշադիր լսեց ինձ ու ես հույս ունեմ, որ գործը մեզ համար դրական ընթացք կստանա»,- նշել է հայուհին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Քիմի հետ ու նրա հետ քննարկել է բանտային բարեփոխումը։

«Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել ՔԻմ Քարդաշյանի հետ, նրա հետ զրուցել եմ բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել էր Թրամփը։



© NEWS.am STYLE