Քիմ Քարդաշյան, Թրամփ, սեքս-սկանդալ. Ինչի՞ մասին է Քանյե Ուեսթի նոր ալբոմը

17:06   1 հունիսի, 2018

Քանյե Ուեստը մեծ խնջույք է կազմակերպել  իր նոր ալբոմի պրեզենտացիայի առթիվ:  Նոր երգերի առաջին ունկնդիրները նրա գործընկերներն ու մտերիմներն են եղել ՝ Սքոթ Դիսիկը,  Ֆրենք Օուշենը, Բիգ Շոնը և այլք:
Ամուսնուն խրախուսելու համար Քիմ Քարդաշյանը Թրամփի հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնել է նրա մոտ: 





Նոր ալբոմը ընդգրկում է յոթ երգ, որոնք բավականին համարձակ են: Դրանք ներառում են ինչպես անձնական թեմաներ, այնպես էլ սուր քաղաքական և սոցիալական: Երգերից մեկում նա խոստովանում է, որ ունեցել է ինքնասպանության մասին մտքեր, մյուսում «խոսել է» իր կյանքի դժվար շրջափուլի մասին, անդրադարձել է սեռական ոտնձգությունների թեմային ՝ հիշելով MeToo շարժման մասին: Մեկ այլ երգ պատմում է Դոնալդ Թրամփի և Սթորմի Դենիելսի սեքս-սկանդալի մասին:










                                                                                                           Աղբյուրը ՝ Daily Mail 



© NEWS.am STYLE