Մելանիա Թրամփը խախտեց լռությունը

18:05   1 հունիսի, 2018

Մելանիա Թրամփը վերջերս հոսպիտալացվել էր՝ երիկամի վրայի բարորակ ուռուցքի վիրահատության նպատակով:  Նա 20 օր շարունակ պահպանում էր լռություն: Դա առիթ էր տվել ասեկոսեներին տարածվել: Սակայն ԱՄՆ-ի առաջին տիկինը  Twitter-ում վերջապես խոսել է:



Նա ասել է, որ ԶԼՄ-ները անվերջ հետապնդում են իրեն և անհիմն ենթադրություններ են անում: «Ես իմ ընտանիքի հետ միասին գտնվում եմ Սպիտակ տանը, ինձ լավ եմ զգում և աշխատում եմ հանուն բոլոր ամերիկացիների»,- գրել է Մելանիան:


Հիշեցնենք, որ , չնայած ամուսնու շուրջ պտտվող սկանդալը դեռ թեժ է , Մելանիան շարունակում է մնալ ակտիվ և նույնիսկ Սպիտակ տանը զրուցել էր մի խումբ աշակերտների հետ:



«Ես շնորհակալ եմ, որ դուք եկել եք այստեղ, ու ուրախ եմ, որ մենք կարող ենք սկսել մեր զրույցը։ Ես ուզում եմ օգնել աշխարհի երեխաներին, որ նրանք ավելի լավը դառնան, իսկ մենք նրանց օգնությամբ դրական արդյունքների հասնենք»,- ասել է նա:





                                                                                             Աղբյուրը ՝  Hello Magazine 



© NEWS.am STYLE