23:10 1 հունիսի, 2018Վերջերս հայտնի դարձավ Քենդալ Ջեների նոր սիրավեպի մասին, որին այս անգամ, կարծես թե, չհաջողվեց թաքցնել անձնական կյանքի դրվագները: Մոդել-հեռուստաաստղն ընտրել է 21-ամյա բասկետբոլիստ Բեն Սիմոնսին: Տարածվել են նրանց միասին ՝ The nice guy ռեստորանից դուրս գալու կադրերը : 
Ասեկոսեների տարածմանը բուռն արձագանքել է երգչուհի Tinashe-ի եղբայրը, ով Twitter-ում գրել է, որ Բենը դավաճանել է իր քրոջը ՝ կոտրելով նրա սիրտը: ![]()
Հիշեցնենք , որ ոչ վաղ անցյալում հիշատակվել էր այն մասին, որ Քենդալն ու Բենը արդեն մի քանի շաբաթ է, ինչ միասին են:
Աղբյուրը ՝ Page Six
Լուսանկարները ՝ Legion Media