13:09 2 հունիսի, 2018Քլոե Քարդաշյանն ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել (նրա անվանել են True-Ճշմարտություն)։ Աղջկա ծնվելուց մեկ շաբաթ առաջ Քլոեի բոյֆրենդը, նրա դստեր հայրը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, հաջողացրել է հայուհուն դավաճանել երեք տարբեր կանանց հետ։

Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը Քլիվլենդում է ծննդաբերել ու մնում էր այնտեղ, Թրիստանի տանը, որը զղջացել է իր արարքների համար ու փորձում է հասնել նրան, որ Քլոեն ների իրեն, ինչը, ըստ երևույթին, չի հաջողվել։
Քլոեի մայրը՝ Քրիս Ջեները, E! News պարբերականին հայտնել է , որ Քլոեն լքում է բոյֆրենդին ու դստեր հետ տեղափոխվում է Լոս Անջելես։

«Քլոե վերադառնում է տուն՝ Լոս Անջելես։ Մենք սպասում ենք նրան, ամբողջ ընտանիքը աջակցում է նրան։ Դա ավելի լավ է նրա համար, նա պետք է հեռու մնա Թրիստանից։ Նա շատ բարկացած է նրա վրա ու չի կարողանում ներել»,- նշել է Քրիսը։