Երեւանյան ազդ․ Ուր գնալ ու ինչ դիտել այս շաբաթ

11:05   4 հունիսի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է պատմել մեր մայրաքաղաքում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին։

Նախ ամենակարեւորը՝ այսօր, երեկոյան ժամը յոթին մեր հավաքականը ընկերական հանդիպում է ունենալու Մոլդովայի հետ, ու եթե հեռուստատեսությունը չցուցադրի այդ խաղը, ապա դուք կարող եք հեռարձակումը դիտել NEWS.am Sport –ով կամ սթրիմինգային սերվիսներով։

Հունիսի 5-ին Ուլիխանյանում տեղի կունենա երեկո ՝ «Բրազիլական երգեր Ուլիխանյանում» նախագծի շրջանակում։ Համերգը մեկնարկում է երեկոյան ժամը 8-ին, մուտքի արժեքը 1000 դրամ։ Այդ երեկոն ջազային է լինելու, իսկ ելույթ են ունենալու «Էստրադային-ջազային պետական քոլեջի» սաները։

Հունիսի 7-ին Գոռ Սուջյանը հրավիրում է իր համերգին KAMI Music Club-ում։ ։ Ձեր լավ տրամադրությունը երաշխավորված է։ Մուտքը 5000 դրամ։ Համերգի սկիզբը ժամը 21։30-ին։

Մեր սիրելի Collectif Medz Bazar կոլեկտիվը հունիսի 9-ին համերգ է տալու Das-ում։ Ֆրանսիայում 2012-ին ստեղծված խումբը սկսելու է իր ելույթը երեկոյան ժամը 9-ին։ Սեւանա Չաքերյանն ու ընկերները՝հայկական տարբերակով ա լյա Բրեգովիչ կոլեկտիվ, հայկական, ֆրանսիական, թուրքական , ամերիկյան արմատներ ունեցող տղաներն,իսկապես լավ հնչողություն են ապահովում։ Մուտքը 2000 դրամ։

Հունիսի 10-ին Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում կկայանա համերգ, որը ծրագրված է Երեւան-Էրեբունի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջաակում։ Համերգը սկսվելու է ժամը 19։00-ին։ Դաշնամուր՝ Մարինա Վարդանյան, տենոր ու կոմպոզիտոր՝ Մասիս Առաքելյան (Գերմանիա), ծրագրում՝ Կոմիտասի, Շումանի ու հենց Առաքելյանի ստեղծագործությունները։



© NEWS.am STYLE