«Մանկական նոր ալիք». Վարդան Մարգարյանը արժանացավ հատուկ մրցանակի

20:55   2 հունիսի, 2018

«Արտեկ»-ում տեղի ունեցավ «Մանկական նոր ալիք» մրցույթը: Ինչպես հայտնում է «КП»-ն ՝ մրցույթում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Եվա Լեպան:  

Եզրափակչի մասնակիցները 14-ն էին ՝ 9 երկրներից. Հայաստանից, Բելոռուսիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից:

«Մրցույթում առաջին տեղը գրավեց Եվա Լեպան (Ուկրաինա),  երկրորդ տեղը ՝ Իվենա  Ռաբոտովան (Բուլղարիա),  երրորդ տեղը՝ Սոֆիա Ֆոմենկոն (Ռուսաստան):»

Հրազդանից իննամյա Վարդան Մարգարյանը ստացավ Կոսիգինի ռուսական պետական համալսարանի հատուկ մրցանակ:



© NEWS.am STYLE