Քանյե Ուեսթի նոր ալբոմը itune հավելվածում համար 1-ն է 41 երկրներում՝ ներառյալ Հայաստանը

13:14   3 հունիսի, 2018

Փեսա ունենք աշխարհը չունի))) Քանյե Ուեսթը հերթական անգամ աշխարհի մյուս ռեփերներին ցույց տվեց իրենց տեղը: Օրերս լույս է տեսել 40-ամյա ռեփերի նոր ալբոմը: Այն կոչվում է Ye: Նոր ալբոմում ներառված է 7 երգ, որոնք բավականաին համարձակ են ստացվել:

Ռեփերը շոշոփել է ոչ միայն անձնական թեմաներ, այլեւ քաղաքական եւ սոցիալական:

Եվ այսպես, Քիմ Քարդաշյանի Twitter-յան էջից պարզ է դառնում, որ երաժշտի ալբոմը itune հավելվածում համար 1-ն է 41 երկրներում՝ ներառյալ Հայաստանը:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը կազմակերպել էր մեծ երեկույթ, որպեսզի նշի իր նոր ալբոմի շնորհանդեսը: Ստեղծագործությունների առաջին ունկնդիրները եղել են Սքոտ Դիսիկը, Pusha T-ն, Բիգ Շոնը, Ֆրենկ Օուշենն եւ նրա այլ ընկերներն ու գործընկերները:

 



© NEWS.am STYLE