Ամուսնանում է Մեգան Մարքլի նախկին ամուսինը

14:40   3 հունիսի, 2018

Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը դարձավ թագավորական ընտանիքի անդամ, նրա հետ կապված ցանկացած բան մեծ արձագանք է գտնում:
Կինոպրոդյուսեր Թրեվեր Էնգելսոնը, որի հետ Մեգան Մարքլը 2 տարի ամուսնացած է եղել, լավ նորությամբ է կիսվել: Նա ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն և ստացել դրական պատասխան:



Սկզբում նա իր Instagram-ի էջում կիսվել է երջանկություն ճառագող լուսանկարով, հետո հանկարծակի փակել իր էջը: Կշնորհավորի՞ արդյոք Մեգանը նախկին ամուսնուն: 

Մեգան Մարքլը և Թրեվեր Էնգելսոնը միասին էին 2004 թվականից, սակայն միայն 7 տարի անց նրանք պաշտոնապես ամուսնացան: Ամուսնությունը տևեց ընդամենը 2 տարի:



Հիշեցնենք, որ մայիսի 19-ին  Լոնդոնում՝ Սուրբ Գեորգիի եկեղեցում, տեղի ունեցավ արքայազն Հարիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլիպսակադրությունը, որն ամբողջ աշխարհի լրատվամիջացների ուշադրության կենտրոնում էր գտնվում:




© NEWS.am STYLE