Պրիյանկա Չոպրային և Նիկ Ջոնասին տեսել են միասին

22:05   3 հունիսի, 2018

Պրիյանկա Չոպրայի և Նիկ Ջոնասի սիրավեպի մասին խոսվում է վերջին ամիսներին: Նրանց տեսել են ռեստորան գնալիս.նրանք այնպիսի տեսք են  ունեցել, կարծես թե գնում են ժամադրության:
25-ամյա երգիչը 35-ամյա դերասանուհու համար բացում էր ճանապարհին հանդիպած բոլոր դռները:





Պրիյանկան սև զգեստ էր հագել, որն ընդգծում էր նրա մարմինը: Այդ ամենին գումարած՝ նրա գեղեցիկ սանրվածքն ու բարձրակրունկ կոշիկները. դերասանուհին հրաշալի տեսք ուներ: Նիկը ուղեկցել է նրան դեպի ռեստորան:

Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին արեւմտյան լրատվամիջոցները հեղեղված էին Անժելա Սարաֆյանի եւ երիտասարդ երգիչ Նիկ Ջոնասի սիրավեպի մասին լուրերով։

Us Weekly-ին գրում էր, որ ներքին աղբյուրի հաղորդմամբ՝ 25-ամյա Նիկն «ամբողջովին տարված է Անժելայով»։ Բայց հիմա ԶԼՄ-ները հաղորդում են, որ երիտասարդը սիրավեպ ունի մեկ այլ աստղի հետ՝ հնդիկ երգչուհի Պրիյանկա Չոպրայի



                                                                                                    Աղբյուրը ՝ Daily Mail
                                                                                                    Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE